Լրահոս
Հասարակական
10:52
22.08.25
528

Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի, հայտնում է Shamshyan.com-ը: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: 

Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:
 
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: