Լրահոս
Քաղաքական
14:36
03.09.25
355

Հայկական կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է․ Ամստերդամ

Img default alt hy

Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը X-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսանյութով՝ կից գրելով․

«Հայկական կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։  Պարոն Փաշինյանի անորոշ ու հիստերիկ հայտարարությունը ՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի կողմից այդքան հաճախ գովաբանվող այս «ժողովրդավարության» մասին»: