Լրահոս
Տնտեսական
18:00
03.09.25
276

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 382.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.56 դրամ (աճել է 0.39), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73  դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 447–452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.49-4.77 դրամով, վաճառվում է 4.80-4.91 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.77 դրամով: