Լրահոս
Հասարակական
14:42
04.09.25
158

Համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր

Img default alt hy

Սեպտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր: