Լրահոս
Քաղաքական
13:20
04.09.25
544

Օկուպացված Հադրութում տեղադրել են քարտեզ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում․ Գագիկ Համբարյան

Img default alt hy

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջանում տեղադրում են նոր քարտեզներ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում։

Վաշինգտոնի համաձայնագրի ստորագրումից հետո թուրքերի կողմից օկուպացված Հադրութում Ալիևն Ադրբեջանի նոր քարտեզն է տեղադրել, որտեղ Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում է ներկայացված և կից գրությամբ` «Մեր սուրբ սահմանների պաշտպանությունը»։

Ի դեպ, հենց Նիկոլի կողմից Բաքվին նվիրված Արցախն է Ալիևն օգտագործելու Սյունիքը «գրավելու» համար։

Իսկ Նիկոլը և ՀՀ ԱԳՆ-ն ծպտուն չեն հանում` հանրությանը խաբելով ինչ֊որ խաղաղությունով, որը երբեք չի լինելու։

Նմանօրինակ քարտեզներ տեղադրված են նաև այլ բնակավայրերում»: