Լրահոս
Միջազգային
16:56
04.09.25
177

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Img default alt hy

Իրանն, ի պատասխան Ավստրալիայի «ոչ բարեկամական գործողությունների», համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ արտաքսելով այդ երկրի դեսպանին։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ավստրալիան Իսլամական Հանրապետությանը մեղադրել էր հակասեմականությանն աջակցելու մեջ և վտարել Իրանի դեսպանին։

«Դիվանագիտական ​​իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից», - ասել է Բաղային։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ իրանցի դիվանագետն Ավստրալիայի գործողություններն  անվանել է անընդունելի: 

«Մենք չենք ողջունում դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցումը, քանի որ կարծում ենք, որ դրա համար ոչ մի պատճառ չի եղել: Դա էական ազդեցություն կունենա երկու երկրի միջև հարաբերությունների վրա», - հավելել է Բաղային։

Օգոստոսի 26-ին Ավստրալիան Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա և հայտնել, որ դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքն Իսլամական Հանրապետությունում՝ անվտանգության նկատառումներով: Կանբերայում նաև Թեհրանին մեղադրել են հակասեմականությանն աջակցելու մեջ: