Լրահոս
Միջազգային
23:45
23.09.25
199

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ

Img default alt hy

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարությանը, այս մասին Վան Ին ասել է սեպտեմբերի 23-ին Պեկինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ, և առավել ևս՝ թշնամիներ», - ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։ 

Վան Ին համոզմունք է հայտնել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն երկխոսությունը, խուսափեն թյուրըմբռնումներից, կանխեն առճակատումը և խթանեն փոխշահավետ համագործակցությունը։