Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
24.09.25
83

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կիրակի օրը Արմավիրի հրապարակում Ֆեստիվառին մասնակցելիս Փաշինյանի թիկունքում ՊՊԾ տղաների փոխարեն քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատակից կանայք էին շարվել, որոնցից մի քանիսը նաեւ ԱԺ-ում են ծառայություն իրականացնում։ 

«ժողովուրդ»

Եթե Ալիեւն այսօր պահանջում է Արցախյան պատերազմների բոլոր մասնակիցների նկատմամբ դատավարություն, որը նաեւ ակնարկվում է նախաստորագրված Խաղաղության պայմանագրի փաստաթղթի դրույթներում, ապա առաջինը պետք է դատվեն Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյա՞նը՝ որպես երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամներ։

«Հրապարակ»

Երկրորդ անգամ Փաշինյանը որդուն՝ Աշոտին, Բաքվին «հանձնեց» երեկ, բայց արդեն ոչ թե պատանդի, այլ հանցագործ-ահաբեկչի կարգավիճակով։ 

«Հրապարակ»

Կապանի օդանավակայանը չորս ամսով կկանգնի` դադարեցվում են Կապան-Երեւան թռիչքները: 

«ժողովուրդ»

Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ: