Լրահոս
Հասարակական
09:46
24.09.25
251

Մերձավանում կրակոցների հետևանքով uպանվել է նաև մեկ ոստիկան

Img default alt hy

Մերձավանի կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել, նա Վոլոդյա Գրիգորյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել, նրանք այդ պահին միասին են եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։