Լրահոս
2025-09-18
-
ՔաղաքականՓաշինանին թվում է՝ ինքն իրական Հայաստանի ճարտարապետն է, բայց սխալվում է․ ԳալստյանԿառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված ցնորամիտ մտավարժանքը լավագույն դեպքում՝ երգիծախառն հոդված է հիշեցնում, բայց ոչ իրավական ակտ։Ավելին23:1518.09.25 -
Հասարակական«Արմավիր գարդեն»-ից վերցված աննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներՀայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Հիշեցնենք. սեպտեմբերի 08-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին23:0018.09.25 -
ՏարածաշրջանԷրդողանի կացինը. Թուրքիայում ընդդիմության ազդեցության աճը վախեցնում է նախագահինԹուրքիայի իշխանությունը նախագահական ընտրություններից 3 տարի առաջ շարունակում է ճնշել երկրում դիմադրության օջախները, հատկապես այն քաղաքապետներին, որոնք դիմադրում են Թուրքիան կրոնապետություն դարձնելու Էրդողանի փորձերին, մարդկանց «ավելի ազատ ու ավելի լավ կյանք խոստանում»:Ավելին22:5018.09.25 -
ՀասարակականԿենտրոն վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու դիԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոց 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի այդ բնակարանում հայտնաբերել են ՀՀ և ՌԴ քաղաքացի, 69-ամյա Վարդգես Գ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն/հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին22:4518.09.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։Ավելին22:3018.09.25 -
ՔաղաքականՊետական շանտաժո՞վ է կառավարվում իրական Հայաստանը. Փաշինյանը հերթով հանում է կարմիր շորերըԱրդեն գրաքննության է ենթարկվել Հայաստանի սահմանային կնիքը, որի վրայից հեռացվել է Արարատի պատկերը, նույնը, ըստ փորձագետների, սպառնում է նաև զինանշանին: Այս որոշումը Փաշինյանը համեմատել է փողոցը հետիոտնային անցումով անցնելու հետ. արել են մի բան, որ լինի կանոններին համապատասխան, ոչ թե որ դա իրենցից պահանջել են կամ սպառնացել:Ավելին22:1518.09.25 -
ՔաղաքականԶարեհ Սինանյանը գործուղման է մեկնումՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների, գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:Ավելին22:0018.09.25 -
ԻրավականԲաքվի դատարանում ինչո՞ւ է Փաշինյանի հարցաքննությունը պահանջել Ռուբեն Վարդանյանը.նոր ռազմավարությո՞ւնԲաքվում պահվող գերիների վերադարձի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նորություններ չի հայտնել, որովհետ արդյունք չկա՝ չնայած վստահեցրել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են: Իսկ հայ գերիները շարունակում են պայքարը Բաքվի դատարաններում՝ փորձելով ինքնուրույն արդարացումներ գտնել իրենց առաջադրված կեղծ մեղադրանքներին:Ավելին21:5218.09.25 -
ՀասարակականԵրևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն«Հարգելի՛ քաղաքացիներ,մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ավելին21:4518.09.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատուն ԱՄՆ-ում բարձրաձայնել է Բաքվի անօրինականությունների մասինՎաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել «Արդարադատություն հայ գերիների համար» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի անձնակազմին Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկելու նպատակով: Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը, իսկ բանախոսություններով հանդես են եկել փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ և ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Perseus Strategies-ի գործադիր տնօրեն և Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, Kerkonian Dajani LLP ընկերության հիմնադիր գործընկեր, ամերիկահայ փաստաբան Գառնիկ Քերքոնյանը: Քեն Խաչիկյանը նշել է, որ լսումները նվիրված են Բաքվում պահվող 23 հայ գերիներին, որոնք տանջանքների են ենթարկվում և վատ վերաբերմունքի արժանանում: Փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հայ գերիների հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ հատկապես մտահոգություն հայտնելով սեպտեմբերից Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցման առնչությամբ: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին ու քաղբանտարկյալներին, և հիմա նրանք զրկված են այդ միակ միջազգային մեխանիզմից: Նրա խոսքով՝ հունիսից՝ ԿԽՄԿ-ի վերջին այցից հետո որևէ արժանահավատ աղբյուրից տեղեկություն չկա նրանց իրական վիճակի մասին: Պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված համաձայնագրում առկա՝ միջազգային հայցերի հետ կանչման կետը ի՞նչ հետևանքներ կունենա հայ գերիների վրա, Սիրանուշ Սահակյանը նշել է՝ դա կնշանակի արդարադատության և գերիների պաշտպանության վերացում. «Քանի որ գերիների ազատ արձակումը այս համաձայնագրի կարգավորման մաս չէ, Ալիևի ռեժիմի համար այլ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի լինի նրանց ազատ արձակելու համար: Առանց նրանց ազատ արձակման՝ հայ հասարակությունը չի կարող վստահություն, հավատ ունենալ այս խաղաղության գործընթացների նկատմամբ: Ուստի շատ կարևոր է այս հարցը լուծել նախքան այդ գործընթացների ավարտը»: Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը ներկայացրել է այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել իր պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն, որ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել և դրանցից առաջինի ժամանակ ենթարկվել է խոշտանգումների: «Նրան այժմ սպառնում է ցմահ ազատազրկում՝ 40-ից ավելի կեղծ մեղադրանքներով, որոնք ներառում են ագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում, պատերազմի օրենքների խախտում, ահաբեկչության ֆինանսավորում և այլն»,-նշել է նա: Գենսերը մեղադրանքները համարել է անհեթեթ. «Միայն մեկ օրինակ բերեմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը անկախ կազմակերպություն է, ենթարկվում է միջազգային աուդիտի, ըստ «մեղադրանքների», Վարդանյանի համար ծառայել է որպես ահաբեկչություն ֆինանսավորելու միջոց»: Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ Գենսերը նշել է, որ այդ դատական լսումների ժամանակ բազմաթիվ ենթադրյալ «տուժածներ» են բերվել վկայություն տալու, բայց բոլորը հաստատել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից. «Ոչ մի փաստական ապացույց, բառացիորեն ոչ մի, չի ներկայացվել՝ Վարդանյանին կապելու նկարագրված դեպքերի հետ: Այդ ամբողջ, այսպես կոչված, «ապացույցները», դուրս կնետվեին ցանկացած դատարանից, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բայց, դա իհարկե, չի վերաբերում Ադրբեջանի ռազմական դատարանին»: Պատասխանելով Քեն Խաչիկյանի՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ավելի բացահայտ վերաբերմունքի մասին հարցին, Գենսերը շատ կարևոր է համարել Թրամփ-Փաշինյան հանդիպման ժամանակ թեմայի արծարծումը. «Այժմ, երբ նա {Թրամփը} հրապարակային հանձնառություն է ստանձնել, պետք է հետևողական լինել, որ այդ հանձնառությունը կատարվի: Չեմ կարծում, որ նա {Ալիևը} ուզենա նրանց բոլորին ազատ արձակել: Իհարկե, ես արդեն նախազգուշացրել եմ այդ մասին: Կարևոր է, որ նրանք բոլորը դուրս գան»: Գենսերը միաժամանակ ավելացրել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն նշել է, որ Սպիտակ տնից և Պետքարտուղարությունից ստացվող հաղորդագրությունները լավ համակարգված են, և ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են այդ հարցում առաջ շարժվել. «Արդյոք նրանք պատրա՞ստ են այն ճնշումը գործադրել, որը անհրաժեշտ է հարցի արագ լուծման համար՝ դա այլ հարց է, և հենց այն է, ինչի վրա պետք է աշխատենք»:Ավելին21:3918.09.25 -
ՔաղաքականԻրանն աջակցում է խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի«Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք զգալի հաջողություններ եք արձանագրել»,- ասել է նախագահը և հույս հայտնել երկու երկրների համագործակցության հետագա սերտացման վերաբերյալ:Ավելին21:3518.09.25 -
Քաղաքական2 ատոմակայան են «կառուցել», բայց մետրոյի մեկ կայարան չեն կարողանում. կառավարության արածն ու չարածըԵրկու ատոմակայան են կառուցել, բայց մետրոյի նոր կայարանն այս տարի էլ չեն սկսի կառուցել: Կառավարության նիստին իրենց բոլ-բոլ արած-չարածն են ներկայացրել իշժանության ներկայացուցիչները՝ հորդորելով լրագրողներին չհարցնել, թե ինչու են 7 տարի խոստանում մետրոյի կայարան կառուցել, բայց այդպես էլ չեն կառուցում:Ավելին21:3018.09.25 -
ՀասարակականՔո մեջ որտեղի՞ց այդքան հանդգնություն, նենգություն ու ամբարտավանություն․ Սամվել դպիրը՝ Արամ քահանայինՍամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեր Արամ քահանային ուղղված ըստ իր տարիքի 33 կետերից բաղկացած հարցեր (ում անմիջական կերպով եմ դիմում, քանի որ ճանաչում եմ). 1) Դու ու՞մ մոտ ես գնացել քո դարդերդ պատմում: Ըստ քո խոսքի, Աստծո արքայությու՞նն էիր քարոզում: 2) Ի՞նչ բարոյական իրավունքով ես համեմատում մեր առաքելահիմն Սուրբ Եկեղեցին եռացող կաթսայի հետ: Քո գլխում կատարվողը ինչու՞ ես Եկեղեցուն վերագրում: 3) Դու, որպես եկեղեցու քահանա, ինչու՞ ես եկեղեցու ընտանիքում քո պատկերացմամբ առկա խնդիրները բարձրաձայնում անհավատների, հեթանոսների, աղանդավորների, կռապաշտների, այլադավանների, թշնամիների ու եկեղեցուց դուրս այլոց առջև: Սա՞ է քո ընտանիքը: 4) Դու ու՞մ ես դիմել սոցցանցերով, քո համայնքի՞ն: Ավետարանն ի՞նչ է հորդորում նման դեպքերի համար: 5) Ո՞ր ժողովուրդը պետք է եկեղեցու ներսում խնդիրներ լուծի: Ի՞նչ կապ ունի եկեղեցու կյանքին անհաղորդ մարդը, ասենք չմկրտված, Պատարագներին չմասնակցող, Եկեղեցու հետ կապ չունեցող մեկը եկեղեցին նորոգելու և ուշադրություն՝ սրբացնելու հետ: Դու գիտե՞ս արդյոք, թե ինչ է սրբությունը, պատկառանքը, երկյուղը, հնազանդությունը: Այս ձևաչափը թույլ չի տալիս նկարագրել քո ծիսական հանցագործությունը, որի ականատեսը եղանք տարիներ առաջ Հովհաննավանք Ուխտի Պատարագի եկածներս, որը ըստ եկեղեցական կանոնի, բավական կլիներ արդեն քեզ կարգալույծ անելու համար: 6) Ինչու՞ ձեր թեմում ծառայող մյուս բոլոր քահանաները խնդիր չունեն թեմի առաջնորդի հետ, իսկ դու արդեն քանիցս ունես: Միգուցե խնդիրը քո՞ մեջ է: 7) Խոնարհությունը, հնազանդությունը ժամկետո՞վ են ցուցաբերվում, որ ըստ քո խոսքի 2 տարի ձգեցիր: Դու քեզ Տիրոջ հետ համեմատելիս հիշիր Իր ասածը. «Իմ լուծը ձեր վրա վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք» (Մատթ.11:29): Եվ սա անժամկետ է: 8)Հավատավոր ժողովուրդը քո՞նն է, թե Քրիստոսինը: Դու Տիրոջ անունը ինչու՞ ես անտեղին տալիս քո նենգ միտումները թաքցնելու համար: Եվ քո հոգու, մտքի, սրտի կեղտաջրերով փորձում ես լվանալ Եկեղեցին: 9) Վեհափառ հայրապետը քո հոգևոր ծնո՞ղն է, թե՞ ոչ: Ումի՞ց ես ստացել քո լանջախաչը, ո՞վ է քեզ բազմաթիվ հարցերում ընդառաջել, այդ թվում Երևանի կենտրոնում կեցավայրի և այլն: 10) Ինչո՞ւ ես հրապարակում Վեհափառի հետ (և ոչ միայն նրա, այլեւ քո հոգևոր եղբայրների) քո նեղ անձնական զրույցդ` մարդկային որակից ինքդ քեզ զրկելով: Չգիտե՞ս որ պոռնկությունը ոչ միայն մարմնականն է… 11) Ո՞ր Ավետարանում է գրված քամի սերմանելու ու փոթորիկ հնձելու մասին: Սուրբգրային գիտելիքներդ այդքան մոտավո՞ր են: Չե՞ս կարդացել առաքյալի զգուշացումը. «Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան» (Բ Կորնթ. 11:3-4): 12) Դու գիտակցու՞մ ես, որ առաջնորդվում ես հակառակության, ներշնչված ես ապստամբության, խառնակության, Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը խաթարելու տենդագին դիվամոլ ու գայլային ոգով: 13) Գիտակցու՞մ ես, որ միտումնավոր ծածկվում ես «Ճիշտ» խոսքերի ու զոհի մորթու ներքո` ներկայանալով որպես գառան մորթիով հափշտակող գայլ, քանի որ հոտիդ կապել ես ոչ Երկնքի ու Քրիստոսի հետ այլ` անձիդ, որով կույր հետևորդներիդ դարձնում ես մարդապաշտ ու ոչ երբեք` Աստվածապաշտ: Միգուցե պատճառն այն է, որ ինքդ ես զրկվել սեփական Աստուածպաշտությունից, իսկ վերջինս գեղեցիկ խոսքերով չէ, այլ նեղություններ, զրկանքներ և հալածանքներ ու անարգանքներ ապրած ու հասունացրած խոնարհությամբ և հնազանդությամբ: Մոռացե՞լ ես, որ Աստված բնակվում է հեզ ու խոնարհ սրտերում: 14) Նկատու՞մ ես արդյոք, որ քո բերածդ բոլոր «փաստարկները» եսախոսություն են և դա արդեն ախտորոշում է: 15) Սա ի՞նչ պոպուլիստական հայտարարություն է, թե եկեղեցին բոլորի տունն է, թե՞ Մայր Եկեղեցու հավատավոր հոտի ճշմարիտ Աստվածպաշտության վայրն է: 16) Սա ի՞նչ նոր «վարդապետություն» ես քարոզում, թե ամեն մարդ կարող է փրկվել, կամ մեկ այլ տեղ վերագրում ես մտքեր, թե փրկությունը բոլորին է պատկանում: Պողոս առաքյալի թուղթը չե՞ս կարդացել. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. 6:9-10): 17) Ի՞նչ է նշանակում քո ասածը. «Եթե էս եկեղեցու մեջ հայր միքայելները պետք է խնդիր ունենան, ես կարծում եմ էդ եկեղեցուց հրաժարվելու ժամանակը պիտի լինի»: Ումի՞ց ես պատրաստվում հրաժարվել՝ առաքելահիմն եկեղեցու գլխի՞ց` Քրիստոսի՞ց, թե՞ քո օծումից, թե՞ նվիրապետական կարգից: 18) Եթե խոսքիդ տերն ես, ինչու՞ չես հրաժարվում: 19) Տեր Ատոմի մասին ասածդ կարո՞ղ ես հիմնավորել: Եթե անուններ ես տալիս, ապա տուր նաև այն ծայրագույն վարդապետների անունները, ովքեր քո արարքում ծիսական խախտումներ չեն նկատել: 20) Որպես մերօրյա «վարդապետ», ինչու՞ ես Աթանաս Ալեքսանդրացուն վերագրում մտքեր, որոնք նա չի ասել: Այսինքն, ըստ քեզ Հուդայի փրկությանը խանգարեց ապաշխարության համար տրված կարճ ժամանա՞կը: Ասածդ հակասում է քրիստոնեական ավանդական վարդապետությանն ու աստվածաբանութանը, ըստ որի Հուդայի ինքնասպանությունը (Մատթ. 27:3-5) հուսահատության և ապաշխարության բացակայության վերջնական դրսևորում էր։ Ապաշխարությունը, ըստ եկեղեցու հայրերի, պահանջում է հավատ առ Աստծո ողորմություն, իսկ Հուդան, իր ինքնասպանությամբ, ցույց տվեց, որ կորցրել էր հույսը։ Ուստի, նրա արարքը իր փրկության ճանապարհը փակելու վերջնական որոշում էր, ընդունված իր իսկ կողմից: 21) Սա ի՞նչ նոր «վարդապետություն» է, թե պատժի ժամանակը դժոխքում մեկի համար երկար է, մեկի համար կարճ: Տաթևացու հավատամքը չե՞ս կարդացել. «Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական»: Սրա բազում հիմքերը փնտրիր Ավետարանում. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից» (Մատթ. 23:32), կամ «Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք» (Մատթ. 25:46), նաև տե՛ս Եբր. 6:2, 9:27, 10:25: 22) Եթե քեզ կարգալույծ անելով են անընդհատ սպառնացել, ինչու՞ մինչեւ հիմա չեն արել, եւ ինչո՞ւ նույնիսկ ծառայությանդ վայրը չեն փոխել: Ծեսի պակաս չես ունեցել, ի տարբերություն շատ գյուղական քահանաների «տուն պահելու» խնդիր չես ունեցել: 23) Եթե այլ թեմում քահանաները տեղեկացնում են իրենց առաջնորդին ծառայության վայրը լքելը, որում ոչ մի արտառոց բան չկա, ապա քո տարբերակում պարզվում է լրիվ ազատություն ես ունեցել, ինչու՞ չես գնահատում: 24) Եթե վերադասի պարտադրմամբ մասնակցել ես ցույցերի, վախենալով չգնալու դեպքում ինչ-որ հետևանքներից, ապա հիմա ինչպե՞ս հաղթահարեցիր վախդ ու եկար հանրային: Ո՞վ է քեզ քաջալերել, ի՞նչ երաշխիքներ և ումի՞ց ես ստացել: 25) Այն հոգևորականը, որը քո հետ ծառայում է, քո եղբա՞յրն է, թե ոչ: Եղբայրական հորդորը ու՞մ առաջ ես քննարկում եւ ինչու՞ ես հրապարակավ հայտնում և էժանացնում: Քո ծնողները երբևէ խրատե՞լ են քեզ, և դու նույն կերպ ես վարվե՞լ: 26) Կանանց մենաստանից խորշու՞մ ես, չես մտածում որ դրանում էլ են քեզ բարիք արել: Ամեն կիրակի քահանաներից մեկը Պատարագ է մատուցում հարակից եկեղեցում: Խոնարհությունը սովորու՞մ են, թե՞ աղոթքով հասնում: Չգիտե՞ս, որ սուրբի համար ամեն ինչ սուրբ է և հակառակը` ապականված միտք ու դեֆորմատիվ հոգի ունեցողի համար ամեն բան սխալ է: 27) Ինչու՞ ես մանիպուլացնում, թե Աստծո խոսքն ես տվել երեխային: Ծիսական, կանոնական մերկությու՞նդ ես ցույց տալիս, թե՞ անտեղյակ մարդկանց զգացմունքների հետ ես խաղում: Չգիտե՞ս, որ Եկեղեցու Սուրբ Ավետարանը կարող է վերցնել միայն քահանան, սարկավագը կամ դպիրը: Ինչո՞ւ ես Եկեղեցու նվիրական խորհուրդը կրկեսի վերածում, իսկ ծափահարողներ միշտ կլինեն: 28) Դու սրբության` մեռոնի հետ վարվելու տարրական կանոն գիտե՞ս: Ներկա եմ եղել մկրտությունների, երբ երեխաները լաց էլ են եղել, դիմադրել էլ են, քացի էլ են տվել, բայց մկրտության դրոշմը ստանալով, խաղաղվել են: Ինչու՞ ես ինքնագործունեությամբ զբաղվում ու արդարացումներ բերում, մնալով անզեղջ արածիդ մեջ: 29) Կարգալույծ լինելուց չվախենալը նշանակում է, որ դու որպես ներսին, քեզ արդեն դրսին ես պատկերացնու՞մ: Չե՞ս կարդացել Պողոս առաքյալի խոսքը այս առիթով. «Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5:12-13): Քեզ պարզ չէ՞ արդյոք, որ նեղություններդ, տառապանքդ Քրիստոսից հեռվացած լինելու մասին ահազանգ է և այն Աստծո կողմից հարավերք է քեզ դեպի ներս: Քո համար մխիթարությունը Քրիստոսի հետ լինե՞լն է, թե հաղորդավարների օձիքի վրա լացելը: Քեզ պարզ չէ՞, որ մարդկանց և հանգամանքների դեմ ընդվզելու մեջ ես սկսել փնտրել մխիթարությունդ, և դա ախտանիշ է: 30) Գրածներիդ, ելույթիդ մեջ բամբասանքը, կեղծիքը, զազրախոսությունը քանի՞ տոկոս է կազմում: Պողոս առաքյալը բամբասողին պոռնիկի հետ է հավասարեցնում. «Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա Կորնթ. 5:11): 31) Արդյո՞ք գիտակցում ես, որ բռնածդ ուղին բարի նկատառումներով ճանապարհ է դեպի դժոխք: 32) Քո մեջ որտեղի՞ց այդքան հանդգնություն, նենգություն ու ամբարտավանություն: Ո՞վ սերմանեց: 33) Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել: Եվ վերջապես, սա հարց չէ, այլ կոչ Հովհաննես Կարապետից. «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին» (Մարկ. 1:15)»:Ավելին21:1518.09.25 -
ՄիջազգայինՌուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքըԹաիլանդում Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում Ռուսաստանի քաղաքացու անհետացման դեպքը և կապի մեջ է նրա ընտանիքի հետ:Ավելին21:0018.09.25 -
Քաղաքական7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն ԱլեքսանյանինՍամվել Կրապաետյանը «Վառեմ-Մարեմ» շենքի մասով որևիցե պարտականություն չի ունեցել, բայց իր խղճի համար հարյուր հազարավոր դոլարներ է ներդնում որպեսզի շենքը վերականգնվի։ Այս մասին իր տեսանյութում ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։ «7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել»,- ասաց շարժման անդամը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր հարցազրույցում անդրադարձել էր կրկեսի շենքը կառուցելուն՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը 15 տարի է կրկեսի շենք է կառուցում։Ավելին20:5518.09.25 -
ՄշակույթՍիրո մետաֆիզիկան՝ ընդդեմ մանկական քաղցկեղի. Սպիվակովան ու Կոշեվոյը մեծ պատմություն են բերել ԵրևանՄհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա «Սիրո մետաֆիզիկան» բարեգործական ներկայացումը: Հայ դերասանուհի Սաթի Սպիվակովան իր խաղընկերոջ հետ կպատմի մեծ սիրո մասին: Ներկայացումների ամբողջ հասույթը կփոխանցվի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաներին օգնելու համար։Ավելին20:5018.09.25 -
ՀասարակականՓակ է լինելու Նուբարաշենի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:Ավելին20:4518.09.25 -
ԱրցախՀիշատակը պարտավորեցնում է ինձ (մեզ), իսկ դավաճանությունը՝ դատապարտում իր հեղինակներին. Մետաքսե ՀակոբյանԱռավոտը սկսվեց դասով․ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան դպրոցի 9-գ դասարանում հանրահաշիվ էի անցկացնում։ Ես և իմ երեխաները, արդեն սովորել էինք, որ մեկ ժամ շուտ ենք դուրս գալիս, ոտքով Արմենավանից հասնում դպրոց։ Ոչ մի դեպքում չպետք է ուշանայինք։ Սովորել էինք այդ ճանապարհին չտրտմել, այլ զրուցելով ու բարձր տրամադրությամբ գնալ։ Այդ մի ժամն ինձ համար անգին հնարավորություն էր՝ լինել երեխաներիս հետ, խոսել, լսել, կիսվել։Ավելին20:3618.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենՀայլուր 20։30 Մահացու ավտովթար՝ Լոռիում. ողբերգության զոհն ու վիրավորները ուսուցիչներ ենԱվելին20:3018.09.25 -
ՔաղաքականՇիշ չբռնե՞լ, թե՞ մարդու վրա չթքել. ՔՊ-ն սկանդալների ճահճում է, Փաշինյանը պետք է «զոհաբերություն» անիԽորհրդարանական ընտրություններից առաջ ո՞վ պատասխան կտա ՔՊ-ի խաղաղ արշալույսները խռովելու համար: Տեղեկություններ կան, որ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջև ներկուսակցական հակամարտությունից հետո նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Հայկ Սարգսյանը պետք է լքի կուսակցությունը: Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ նախագծի շուրջ սկսված վեճից Ալեն Սիմոնյանը չոր է դուրս եկել, կուսակցությունը նրան պատասխանատվության ենթակելու հիմքեր չի գտել:Ավելին20:2518.09.25