Լրահոս

2025-09-23
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսպանիայի ոստիկանությունը սեռական ստրկությունից ազատել է հինգ կնոջ
    Իսպանական ոստիկանությունը ազատ է արձակել հինգ կանանց, որոնք սեռական շահագործման էին ենթարկվել մարդկանց թրաֆիքինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հանցավոր ցանցի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրության մեջ։ «Իսպանիայի ազգային ոստիկանությունը ազատ է արձակել հինգ կանանց, որոնք սեռական շահագործման էին ենթարկվել միջազգային հանցավոր կազմակերպության կողմից, որը կասկածվում էր մարդկանց թրաֆիքինգի մեջ՝ սեռական շահագործման նպատակով… ինչպես նաև հանրային առողջության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և դեղագործական արտադրանքի տարածման տեսքով Տոլեդո և Մադրիդ նահանգներում», - ասվում է հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ գործողության արդյունքում ձերբակալվել է ութ անձ։ Ոստիկանությունը չորս խուզարկություն է անցկացրել, այդ թվում՝ մեկը թմրավաճառության որջում, որը հետագայում փակվել է, և առգրավվել է երկու կիլոգրամ կոկաին։ Ըստ տեղեկությունների՝ հանցավոր խումբը կազմված էր Լատինական Ամերիկայի և Իսպանիայի քաղաքացիներից։ Կոլումբիայից և Վենեսուելայից կանանց խաբել են աշխատանքի կեղծ խոստումներով, տեղափոխել Իսպանիա, զրկել նրանց փաստաթղթերից, ապա ստիպել են սեռական ծառայություններ մատուցել։ Կանանց շահագործելուց բացի, ցանցը զբաղվել է նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ։ Օրինակ՝ հաճախորդներին կոկաին են առաջարկել այն տարածքում, որտեղ պահվել են զոհերը։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի մշակման և փաթեթավորման լաբորատորիա։
    19:46
    23.09.25
    Ավելին
  • Իրավական
    Չեմ ներելու, որովհետև գիտեն՝ ինչ են անում. Սրբազանի գործով դատարանը հեռացավ՝ որոշում կայացնելու
    Այսօր ավարտվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը: Վաղը երեկոյան է դատարանը հրապարակելու իշխանազավթման կոչի մեղադրանքով կալանավորված Սրբազանի գործով վճիռը: Ինքը՝ Սրբազանը, դատարանում իր վերջին խոսքում փառք է տվել Աստծուն, որ կալանավորված է. նախ՝ ազատությունը մեր օրերում ամոթ կհամարեր, բացի դա՝ ինքը զնդանում ավելի ազատ է, քան շատերը՝ ազատության մեջ:
    19:40
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրաեռյակի և Իրանի արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Եվրաեռյակի  (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), Իրանի արտաքին գործերի նախարարների և ԵՄ ներկայացուցչի հանդիպումը։
    19:36
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կանադայի դեսպանն այցելել է Սյունիք
    Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
    19:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը
    «Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մենք որոշել ենք վերաբացել սահմանային, երկաթուղային և ճանապարհային անցումները, որոնք փակվել էին «Արևմուտք 2025» զորավարժությունների պատճառով»,-ասել է նա։
    19:15
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դանիել Հակոբյանը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր․ ՀՖՖ
    Հակոբյանի ուղղին սկսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Բուհում ստացել է ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի աստիճաններ: Այսքանով, սակայն, չի բավարարվում։ Այժմ հաճախում է ադապտիվ ֆիզիկական դաստիարակության դասընթացներին:
    19:09
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ համագործակցությունը և կարևորել հնարավոր նոր ուղղություններով դրա ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումներին: Փոխվարչապետը կարևորել է այս ոլորտներում ԱՄՀ փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:
    19:05
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ կցորդիչով բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և հայտնվել է երթևեկելի գոտում
    Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Լևան Կ․-ն իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում, վարելու ընթացքում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում։  
    19:00
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որդին սպանել է 63-ամյա հորը ու թաղել մոտակա դաշտում. նա կալանավորվել է
    Նույն օրը` ժամը 19:40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:
    18:45
    23.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ձեր տղան տեռորի՞ստ էր, որ Արցախում էր ծառայում. հարց՝ Նիկոլ Փաշինյանին
    Ձեր տղան տեռորի՞ստ էր, որ Արցախում էր ծառայում. հարց՝ Նիկոլ Փաշինյանին
    18:40
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելգիայի թագուհին կայցելի Հայաստան
    «Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: 
    18:35
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Միքայել սրբազանի ցնցող խոսքը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
    Հայլուր 18։30 Միքայել սրբազանի ցնցող խոսքը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
    18:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ ունեցվածք ունի Միքայել Սրբազանին դատող դատավորը. MediaHub
    Երևանում շարունակվում է դարի ամենաամոթալի դատավարությունը. Կալանավորվել, ապա դատարանի առջև են կանգնել Հայ Առաքելական եկեղեցու երկու սրբազաններ և սա տիեզերական մասշտաբի ամոթ է, որը երբեք չի մաքրվի:
    18:22
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար. Գուտերեշ
    Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ողջ աշխարհի համար: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Անցած տարին հույսի նշույլներ բերեց. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,-հայտարարել է նա:
    18:15
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 47-ամյա վարորդը «BYD»-ով բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կա
    Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Արտյոմ Պ.-ն իր վարած «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենան Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 3-րդ հասցեի մոտ բախվել է խաչմերուկում տեղադրված վճարային տերմինալին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի սեփական տան դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը: 
    18:00
    23.09.25
    Ավելին
  • Հայաստան
    Սարսափելի ցուցմունք՝ պետության դեմ. նախագահների կոշտ հակահարվածը՝ Փաշինյանի սուր հարձակմանը
    Լույսը չբացված Նիկոլ Փաշինյանը լծվել է սեփական պետության դեմ ամենասարսափելի ցուցմունքներ տալու գործին: Նախկին նախագահներին աններելի մեղքեր վերագրելու ցանկության շղարշի տակ նա փաստացի թշնամի պետություններին տվել է Հայաստանի Հանրապետությանը իրավական, ռազմական, ֆինանսական պահանջներ ներկայացնելու հիմքեր՝ հայտարարելով, թե 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորները կանգնած են եղել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս:
    17:52
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ես լավատեսությունը չեմ կիսում․ դատավորը գիտի՝ ինչ է անելու և իր այդ անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի․ փաստաբան
    «Եթե դատավորը խնդիր չունենար, նա գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Այդ քայլը չանելով՝ արդեն պարզ է, որ այս գործը ինքը պետք է քննի, ինքը պետք է դատական ակտը կայացնի»,- ասաց Արա Զոհրաբյանը:
    17:40
    23.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Պաղեստինի ղեկավարին վիզա չեն տվել, Նեթանյահուն բոյկոտել է նիստը. Գազայի ցեղասպանության հարցը՝ ՄԱԿ-ում
    Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը: Պաղեստինի ճանաչման մասին են հայտարարել նաև Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան, իսկ ավելի վաղ՝ Մալթան, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Սան Մարինոն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ Պաղեստին պետության ճանաչումը «իրավունք է, ոչ պարգև», և դա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհն է:
    17:30
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապագա Հայաստանում Մեղրին ունենալու է շատ մեծ տնտեսական դեր․ Նարեկ Կարապետյան
    «Մեղրին Հայաստանի ամենահարավային շրջանն է, և չունի այն խնդիրները, ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները՝ գործազրկություն և տնտեսական խնդիրներ։ Ապագա Հայաստանում այն ունենալու է շատ մեծ տնտեսական դեր՝ սահմանակից լինելով այնպիսի երկրի, ինչպիսին Իրանն է։ Այս տարածաշրջանը միշտ հարուստ է լինելու»,- նշել է նա։
    17:27
    23.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին
    «Մենք՝ եվրոպացիներս, հատուկ գործիքակազմ կստեղծենք Գազայի վերակառուցման համար՝ համակարգելով ջանքերը այլ դոնորների հետ։ Գազան պետք է վերականգնվի։ Պաղեստինյան տնտեսությունը պետք է վերածնվի։ Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս նպատակին հասնելու ջանքերին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
    17:25
    23.09.25
    Ավելին