Լրահոս
2025-09-23
-
ՔաղաքականԱնկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացելԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճար տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։ Ալեն Սիմոնյանի կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:Ավելին15:0923.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.62 դրամ:Ավելին15:0023.09.25 -
ՔաղաքականԱյսօրվա Սահմանադրությունը նույնքան ատելի է ժողովրդի համար, որքան Օսմանյան կայսրությունների կողմից պարտադրվածը. Փաշինյան«Նոր սահմանադրությամբ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը, որ պետք է լուծել՝ դատական իշխանության օրգանիկ կայուն կապն է ժողովրդի հետ։ Ես նաև դատական իշխանության ներկայացուցիչների հետ այդ հարցն եմ քննարկում, ասում եմ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից։ Ես էսօր տեսնում եմ մի լրջագույն համակարգային պրոբլեմ. Դատական իշխանությունը չի բխում ժողովրդից։ Ավելին, կտրված է ժողովրդից ու նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի»,- նշել է Փաշինյանը։Ավելին14:5423.09.25 -
ՄիջազգայինԳերմանիան պլանավորում է պաշտպանական բյուջեի միայն 8%-ը ծախսել ամերիկյան զենքի գնումների համարՓաստաթղթի համաձայն՝ Բեռլինը նախատեսում է 2026 թվականին կնքել գրեթե 83 միլիարդ եվրոյի պայմանագրեր: Ցանկը ներառում է 154 պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերը:Ավելին14:4923.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ. Էլչին ԱմիրբեկովՀայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ։ Այս մասին Austria Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ստորագրված խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», — նշել է Ամիրբեկովը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանն ունի երկարատև խաղաղության և կայունության հսկայական ներուժ։ Էլչին Ամիրբեկովը որպես այս ուղղությամբ կարևոր քայլ նշել է 43 կիլոմետրանոց ճանապարհի և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։ «Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», — ասել է նա։Ավելին14:4523.09.25 -
ՄիջազգայինՄարմիններ ու ողջ մնացածներ են հանում փլատակներից Գազայում. Իսրայելի մահացու հարվածներըՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչող կոչերը Պաղեստինի անկախության, մարդու իրավունքների և համաշխարհային համերաշխության մասին, չեն հասնում պաղեստինցի ժողովրդին։ Գազայում դեռ ճիչեր են հնչում փլատակներից բարձրացող փոշու տակ սեղմված լռության մեջ: Հումանիտար աղետը հասել է այն կետին, երբ հազարավոր մարդիկ անգամ տեղահանվելու հնարավորություն չունեն։ Ո՛չ անվտանգ տարածք կա, ո՛չ ելք, ո՛չ էլ բավարար միջոցներ՝ փրկվելու համար։Ավելին14:3323.09.25 -
ՔաղաքականՀամառորեն հանրությանը մոլորեցնում են. առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել․ Արթուր ԽաչատրյանԻշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որոնք փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի - Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։ Դրանից Հայաստանին՝ ո՛չ տաք, ո՛չ սառը։Ավելին14:2823.09.25 -
ԻրավականԴանակահարություն՝ Շենգավիթում. մոտեցել է թիկունքից ու 3 անգամ հարվածելՍեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ:Ավելին14:1523.09.25 -
ՄիջազգայինԻտալիան Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունը. Անտոնիո Տայանի«ՄԱԿ-ից ստացվում է միանգամայն հստակ նախազգուշացում. Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր պատանդներին», - ասել է նախարարը:Ավելին14:0223.09.25 -
ՔաղաքականՍրանք գիտեն, թե ուժեղ «շուստրի» դեմքեր են․ եկել են սատանայի մայլից քյանդրբազություն են անում. Արման ԱբովյանԵս հիմա բաց եմ թողնում այն փաստը, որ ադրբեջանցի պատգամավորի մեկնաբանությունները և նախապայմանների հնչեցնելը ծայրահեղ վիրավորական են Հայաստանի համար (օրինակ՝ սահմանադրության փոփոխման պահանջը կամ մեր գերիներին «ռազմական հանցագործ» անվանելը)։ Հիշեցնեմ, որ այս լկտի և անասնական վիրավորանքները հայերին հնչեցվել են հենց Երևանում ։ Բայց դե , դե լավ…ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։Ավելին13:5723.09.25 -
ՔաղաքականՍտից շոու է, որ սարքել են, վերջում կտեսնեք․ Վարդան ՂուկասյանԵրկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում, հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ տան, կամ չտան։ Այսինքն երկրի ղեկավարությունը խոչընդոտ է հանդիսանում, որ իր երկիրը զարգանա, դրանից այն կողմ էլ ուրիշ բան չկա։ Գործարան չեք կառուցում, ասում եք՝ կառավարության գործը չի, շուկա չեք գտնում, փոքր ու միջին բիզնեսը չեք խտանում, ճանապարհը փակում եք, բա դուք ովքե՞ր եք, ինչի՞ համար եք եկել։ Աշխատվում է սուբվենցիոն ծրագրով, բայց ասենք այն չի, ինչ որ պետք է լինի։ Բայց եթե ասեմ՝ չեն տալիս սուբվենցիոն գումարները, սուտ կլինի, ես այդպիսի բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես ՔՊ–ի հետ, արդյոք նրանք որոշ դեպքերում դեմ են քվեարկում նախագծերին, քաղաքապետ Ղուկասյաննը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք որոշումներ, նախագծերը, քննարկվում է, հետո որոշում է կայացվում։ Ժողովուրդը բոլորը տեսնում է, թե ով ոնց է քվեարկում, ասենք, քաղաքի օրվան, հիվանդանոցի կառուցմանը, աշխատավարձերի բարձրացմանը։ Եթե դեմ քվեարկեն, իրենց ռեյտինգը կդարձնի պլենտուսից ներքև, չնայած հիմա էլ ռեյտինգ չունեն, բայց ավելի խայտառակ կլինեն»։ Վարդան Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ուզում են «իր տակը փորեն» և իրենից ազատվեն. «Միանշանակ, ո՞նց կարող է չլինի էդպիսի բան։ Հիմա, օրինակ, ես հողահատկացում եմ արել, մարդիկ բնակելիներ են կառուցել, կամ կենցաղսպասարկման օբյեկտներ են կառուցել։ Անցել է 10-15 տարի, 1,5 տարի է՝ գնում-գալիս ենք, ու այստեղ գործ չկա։ Ստից շոու է, որ սարքել են, վերջում կտեսնեք»։ Ինչ վերաբերում է իր որդու՝ Սպարտակի դեմ հարուցված գործին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ի՞նչ է արել որդիս որ… ի՞նչ է արել իմ որդին, մի հատ հլը հասկանանք ինչ է արել։ Ասենք գնացել է 2017–ին մասնավորից շենք է գնել, դա եղավ որ փողերի լվացո՞ւմ է։ Ցնդաբանություն է, հոգս պատճառել, դիտավորյալ նմանատիպ բաներ կարել, որ գնանք ասենք՝ մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ կլինենք, մեր այս գործերը փակեք։ Մենք այդպիսի մարդ չենք»։Ավելին13:5023.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների հարցըՀանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: «Ես հանդիպում անցկացրեցի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգի հետ։ Նրան տեղեկացրեցի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Նաև անդրադարձանք Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցության զարգացմանը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ամերիկյան զենքի գնման վերաբերյալ փոխշահավետ համաձայնագրերին, որոնք Ուկրաինան առաջարկել է ԱՄՆ-ին», - գրել է Զելենսկին:Ավելին13:4523.09.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:Ավելին13:4023.09.25 -
ԻրավականԽանջյան գյուղում հայտնաբերված՝ լորի ձայն վերարտադրող արգելված որսագործիքը ոչնչացվել է․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: «Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։ Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։ Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:3023.09.25 -
ՀասարակականԵրևանում գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացnրդներ, այդ թվում՝ 2 գանգԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:Ավելին13:2023.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին13:1023.09.25 -
ՀասարակականԿրակոց՝ Երևանում. կասկածյալները հայտնաբերվել ենՍեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի 19 հասցեի մոտ կրակոցներ են հնչել:Ավելին12:5423.09.25 -
ՔաղաքականԿամ արաղն ա պետք թարգել, կամ դեղերը. Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքում է Փաշինյանի ստատուսինԿամ արաղն ա պետք թարգել, կամ դեղերը. Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքում է Փաշինյանի ստատուսինԱվելին12:5023.09.25 -
ՔաղաքականԼավ կլինի՝ ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում կամ «լափում». Մեսրոպ ՄանուկյանԱջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի վերանորոգումը մեկնարկել է 2023-ից թվականին։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերանորոգումը տևելու է 6 տարի։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր այցելել է մանկապարտեզի տարածք՝ ծանոթանալու աշխատանքներին։ Նա պարզել է, որ որևէ աշխատանք չի կատարվել։ «Այ անտաղանդներ, դուք 400 մլն դրամ փող եք ծախսել ու ոչ մի բան չեք արել։ Հիմա ես ցույց կտամ, որ ոչինչ էլ չի արվել»,-հրապարակված տեսանյութում նշում է Մ. Մանուկյանը։ Տեսանյութին կից նա գրել է. «Հարցեր Նիկոլ Փաշինյան շարքից. Նիկոլ ապի Ձեր համար նորմա՞լ է , որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի . . . Նիկոլ ապի այս մանկապարտեզը պահել եք, որ հաջորդ տարի նախընտրականի ժամանակ ժողովրդին մանկապարտեզի վերանորոգում խոսք տա՞ք էլի. . . Նիկոլ ապի արի իմ էջ, բավականին հետքրքիր կլինի Ձեր կառուցած մանկապարտեզների ու այգիների մասին . . . Ամո՛թ է . . . Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան։ Մանկապարտեզների վերանորոգումներից ՄԵԾ ՄԵԾ խոսելուց հիշե՛ք, որ Երևան քաղաքում նման շուրջ 15 մանկապարտեզներ կան . . . Թե բա մանկապարտեզներ ենք «վերանորոգում» . . . Լավ կլինի ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում» . . . Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են . . . Տի՛կ , ապեր 105 մանկապարտեզից ի՞նչ նորություն ունենք»։Ավելին12:4523.09.25 -
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունըՆյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը։Ավելին12:3623.09.25