Լրահոս
Իրավական
17:03
07.09.21
75

Նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է 1 մլրդ-ից ավելի փողերի լվացման համար

Ձերբակալված նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ «Դրանք իրականության հետ որեւէ աղերս չունեն», - «Փաստինֆոյին» հայտնել է Հովսեփյանի փաստաբանը:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, թե բավարար ապացույցներ կան, որ նա պաշտոնավարման տարիներին մասնակցել է մի շարք ձեռնարկատիրական ընկերությունների կառավարմանը, ստացել է 190 միլիոն դրամ կաշառք, խարդախությամբ հափշտակել 800 միլիոն դրամ արժողությամբ գույք, կազմակերպել ավելի քան 1 միլիարդ 299 միլիոնի չափ փողերի լվացում:

Ի դեպ՝ Աղվան Հովսեփյանը 2018-ի իշխանափոխությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատելու է նոր իշխանության հետ և որ ողջունում է հեղափոխություն արած ժողովրդին: Այս քրեական պատմության մանրամասներն են հայտնի դարձել ArmLur.am-ին։ Ըստ հրապարակման՝ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք են տվել մտերիմ ընկերները՝ գործարար Յուրա Ղարիբյանը, որ ավելի հայտնի է «Շանթի Յուրա» անունով և Արշավիր Սարգսյանը: Նա ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: