Լրահոս
Հասարակական
23:12
07.08.21
71

«Նախկին «բռնապետության օրոք» ազատ շրջում էինք». Լրագրողները վարձկան չեն

Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները կես կատակ, կես լուրջ ասում են կորցրել են Ազգային ժողովի 75 տոկոսը, ինչպես Արցախինը: Ադրբեջանը՝ Արցախ տանող, Հայաստանի իշխանությունը խորհրդարանի Լաչինի միջանցքն է վերահսկողության տակ առել: Լրագրողներն այդպես են անվանում Ազգային ժողովի հին եւ նոր մասնաշենքերը կապող հատվածը, որտեղ նրանց մուտքը հատուկ անցաթղթով է ուզում դարձնել իշխանությունը:

Արդարադատության նորանշանակ նախարարի թեզը, թե լրագրողների մեջ ահաբեկիչներ կարող են լինել, նախկին լրագրող, այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կարծիքով նոր չէ: Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրեն վտանգ է սպառնում, բայց իրականում լրագորղների տեղաշարժը օրենսդիրում սահմանափակելով, ուզում են խաղաղ ապրել առանց ցավոտ հարցերի: