Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:06
03.08.22
117

Մյանմայի ղեկավարը Լավրովին առաջարկել Է երկու նոր հյուպատոսություններ բացել Ռուսաստանում

Img default alt hy

Մյանմայի ղեկավարը՝ ավագ գեներալ Մին Աուն Խլայնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առաջարկել Է Մյանմայի հյուպատոսություններ բացել Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում:

«Կազմակերպելու համար և այն բանի համար, որպեսզի ավելանան ուղևորությունները մեր երկրների միջև, մեզ նոր հաստատություններ են հարկավոր դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով: Ուստի խնդրում եմ դիտարկել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու վերաբերյալ առաջարկությունը, որպեսզի առաջիկայում այն բացվի»,- Մին Աուն Խլայնն ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Ձեր երկիրը հսկայական Է՝ արևմուտքից արևելք: Մեջտեղում գտնվում Է այնպիսի քաղաք, ինչպիսին Նովոսիբիրսկն Է, որը մեզ համար ամենամոտ և հասանելի քաղաք Է: Ուստի կցանկանայինք առաջարկել՝ նաև հյուպատոսություն բացել Նովոսիբիրսկում»,-հավելել Է Մին Աուն Խլայնը: Մյանմայի ղեկավարը հիշեցրել Է, որ ինքն այցելել Է Նովոսիբիրսկ և նշել, որ «Մյանմայի ժողովրդին շատ Է դուր գալիս Սիբիրի բնությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: