Լրահոս
Սպորտ
10:06
11.03.22
243

Մխիթարյանն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ԿԼ 1/8 եզրափակիչի առաջին խաղում

Img default alt hy

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը հոլանդական «Վիտեսի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ Հանդիպումը տեղի է ունեցել Նիդեռլանդներում։ 

«Հեշտ չէր այստեղ հաղթելը։ Առաջին խաղակեսի վերջում խփած գոլը մեզ թույլ տվեց ավելի լավ պաշտպանվել։ Խաղադաշտի որակի պատճառով բարդ էր խաղալը։ Ստիպված եղանք հարմարվել այդ պայմաններին։

Հաշվի առնելով հանդիպումների քանակը՝ մենք չենք կարող միշտ խաղալ նույն ձև։ Պետք է պատրաստ լինենք բոլոր հանդիպումներին եւ մտածենք մշտապես լավ խաղալու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է La Repubblica-ն։

«Ռոմա» - «Վիտես» պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա մարտի 17-ին։