Լրահոս
Իրավական
15:47
08.12.22
118

Մրգավաճառի գրպանից գողացել են դրամապանակն ու բռնվել

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները դեկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում նկատել են երկու կանանց, որոնք օգտվելով այն հանգամանքից, որ միրգ վաճառող տղամարդը զբաղված է միրգ կշռելով, վերարկուի գրպանից գողացել են դրամապանակն ու փորձել են հեռանալ, ինչը չի հաջողվել: Ոստիկանները ձերբակալել են նրանց և տեղափոխել Արմավիրի բաժին: Պարզվել է՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ են:

Գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: