Լրահոս
Միջազգային
22:10
21.03.22
184

Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Կիևին. ամենաթեժ մարտերը Մարիուպոլում են

Մի քանի օր է թեժ մարտեր են Դոնբասի շրջանի նավահանգստային Մարիուպոլ քաղաքում: 

Մոսկվան առաջարկել է Ուկրաինայի զինուժին վայր դնել զենքերը, խոստացել քաղաքը անվտանգ լքելու միջանցք տալ, ըստ ռուսական կողմի, մարտնչող ծայրահեղ ազգայնական խմբավորումների հեռանալու համար: 

Կիևը մերժել է առաջարկը: 
Ռուս փորձագետների խոսքով, եթե Ռուսաստանը հաջողության հասնի Մարիուպոլում՝ միջանցք կստանա Խերսոնով Ուկրաինայի հյուսիսը գրավելու համար:

ՄԱԿ-ի տվյալով՝ պատերազմի 26 օրերին՝ Ուկրաինայում զոհվել է ավելի քան 900 խաղաղ բնակիչ: