Լրահոս
Քաղաքական
09:05
04.05.22
989

Միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի և ցուցարարի միջև։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։

Ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։

Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ու թեև ծեծկռտուքում հաղթող է դուրս եկել «հականիկոլական» կողմը, սակայն վերջում կողմերը հաշտվել են՝ համաձայնելով, որ միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է»։