Լրահոս
Հասարակական
18:02
11.08.21
101

«Միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը». Լևոն Գալստյան

Img default alt hy

«Հայաստանը Ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանը լույսի արագությամբ ազատվում է  անցանկալի պաշտոնայներից, որոնց, թվում է թե պետք է «փայեր-փայփայեր» հենց եվրոպաների աչքին «բաստիոնի թոզը» փչելու համար:

Նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթուղթը ստորագրած Փաշինյանի համար, այլևս ցանկացած փաստաթուղթ ստորագրելը՝  «մի բաժակ ջուր խմել է»: 

Այսօր, նրա որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամները նշանակվում են  վեց տարի ժամկետով:

 Լևոն Գալստյանը խորհրդի անդամ է 2016 թվականից և դեռ պաշտոնավարման ավելի քան մեկ տարի ուներ, ի՞նչն է  ուրեմն ստիպել Փաշինյանին ազատվել Լևոն Գալստյանից:

Հարցի պատասխանը շատ չուշացավ, երբ ինքը՝ Լևոն Գալստյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան  էջում. «Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից  հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Լևոն Գալստյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը հրաժարականի դիմումները ներկայացրել են սեպտեմբերի 1-ով, սակայն Փաշինյանը  հենց այսօր է ստորագրել ազատման որոշումները, դրանով իսկ «ջախջախիչ հաղթանակ ամրագրելով» հեռուստատեսության և ռադիոյի իսկական պրոֆեսիոնալների նկատմամբ: