Լրահոս
Քաղաքական
19:42
06.03.25
803

Մի աղջիկ կա, քնում-արթնանում՝ իմ մասին ա խոսում․ Վարդան Ղուկասյան

Img default alt hy

Գյումրու նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Վարչապետի խոսնակին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած» մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։

Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։

Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։