Լրահոս
Քաղաքական
13:19
14.03.25
146

Մեզ թղթեր են պետք. նոր պահանջներ ունեցող Ալիևը չի վստահում Հայաստանի իշխանությանը

 

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարության օրը Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի նկատմամբ զրո վստահություն ունենալու մասին: Բաքվի գլոբալ ֆորումում նա հայտարարել է, որ Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա: «Ես կարող եմ ձեզ ևս մեկ բան ասել՝ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյի: Մեզ փաստաթղթեր են պետք, մեզ թղթեր են պետք»,- ասել է նա։ «Հայաստանը պետք է ապացուցի, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ ու փոխի Սահմանադրությունը»,- հայտարարել է Ալիևը ու խաղաղության պայմանագրի 100 տոկոս համաձայնեցված լինելու ֆոնին հիշեցրել է իրենց նաև մեկ այլ պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը: «Նրանք չեն ուզում»,- հայտարարել է Ալիևը: