Լրահոս
Հասարակական
22:33
07.08.21
55

Մեզ խաբելով քշում ենք էլի. Հարկվելու հեռանկարը տաքսիստներին արտագաղթի է մղում

Հարկային դաշտ մտնելու պարտադրանքի առաջ կանգնած անհատ տաքսիստները՝ Հայաստանից գնալ են ուզում: Այսօր «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել են եթե իշխանությունը իր մտադրությունն իրականացնի, իրենք Ռուսաստան կգնան՝ նույն տաքսին այնտեղ քշելու:

Անհատ տաքսիստները 2018-ի Փաշինյանին են հիշել: Ասում են՝ ի՞նչ է փոխվել, որ 3 տարի առաջ տաքսիստներին հարկերից ազատելու խոստումներով իշխանության եկած վարչապետը հիմա որոշել է հարկել իրենց: