Լրահոս
Քաղաքական
14:07
21.03.22
243

Մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց․ Արեգնազ Մանուկյան

Img default alt hy

Մեր սիրտն Արցախի հետ է, Հայաստանն առանց Արցախ և Արցախն առանց Հայաստան անպաշտպան են ու որբացած, հետևաբար մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց, և մեր երկիրը մաքրել ներսից քայքայող միջատներից: Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Մենք ծանր ժամանակներ ենք ապրում, աշխարհն իրար է խառնվել, մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման՝ ի վնաս Ռուսաստանի, որպեսզի հարձակվեն մեզ վրա:

Հայաստանի թավշյա իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն, հիմա էլ բերում են նոր խայտառակություն իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով և Ռուսաստանի դեմ խաղեր տալով»: