Լրահոս
Հայաստան
16:03
26.08.21
61

Մենք քաղաքական որոշում ենք կայացրել․ Փաշինյանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մասին

Կառավարության 5-ամյա ծրագիրը եզրափակիչ ելույթով ներկայացնելու համար խորհրդարանական ամբիոնին մոտեցած Փաշինյանն իր ելույթի միայն 7-րդ րոպեին է հարկ համարել խոսել Սյունիքի վիճակի մասին: Ընդ որում՝ պատահածը ներկայացրել է որպես սովորական, կանխատեսված մի բան:

Նա մեջբերել է դեկտեմբերի իր հայտարարությունը, որում գուշակել էր՝ Գորիս-Կապանին կան վիճելի տարածքներ, և ուրեմն՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհին կարող են լոգիստիկ խնդիրներ առաջանալ, և ահա՝ առաջացել են: