Լրահոս
Հասարակական
11:46
06.03.25
136

Մարտի 11-ից Երևանում և մի շարք շրջաններում ցերեկային ջերմաստիճանը կմոտենա +20 աստիճանի. Սուրենյան

Img default alt hy

Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ մարտին օդի օրական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս: