Լրահոս
Քաղաքական
21:36
05.03.25
324

Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ

Img default alt hy

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը գրել է․

«Սիրելի ընկերներ,

նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։

Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։

Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։

Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։

Նաև շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների թեման անընդհատ բարձրաձայնելու համար»։