Լրահոս
Քաղաքական
17:21
12.03.25
417

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով

Img default alt hy

Այս երկու օրը մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք, լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել հացադուլը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Միայն նրանք, ովքեր ուղեղով տկար են, չեն տեսնում ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, մնացած մարդիկ տեսնում են, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգվնելու է ու թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու»,- ասաց Թանդիլյանը։