Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
11.03.22
237

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Գոլոս Արմենիի»

Մինչ հայկական ղեկավարությունը, գտնվելով զուգահեռ իրականության մեջ, պնդում է «խաղաղության դարաշրջանի» մասին, Ալիևն արմատավորում է իր ահաբեկչական «դրախտը», որտեղ ականանետների կիրառմամբ գնդակոծվում է Արցախի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությունը:

«Tert.am»

«Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը»,- ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Հրապարակ»

Իշխանությունը որոշել է ոչ միայն զենքով չարձագանքել-չպատասխանել օրեցօր լկտիացող թշնամուն, այլեւ անգամ խոսքով՝ չարձագանքել, գնահատականներ չտալ։

«Ժողովուրդ»

2019 թ-ից ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ գտնվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը:

«Հրապարակ»

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի թիկունքը ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը սորոսական փայատերերի պահանջով է Խանումյանին դրել այդ պաշտոնում: Նրա դեմ 9 քրեկան գործ կա հարուցված:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: