Լրահոս
Արցախ
17:24
12.08.21
54

«Մամ, էս արդեն ձեզ հանե՞լ են տնից»․ հանրակացարանից ամեն րոպե կարող են հեռացնել արցախցիներին

 

Կառավարության աջակցության ծրագիրը անհամաչափ համարելով իրենց կորուստներին՝ Երևանի «Պոլիտեխնիկի քոլեջ» անունով հայտնի հանրակացարնում ապրող արցախցիները հրաժարվում են լքել բնակատեղին:

Արցախից տեղահանվածների խոսքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրենց առաջարկել են 270 հազար դրամ միանվագ օգնություն, ինչը բավարար չէ տուն վարձելու համար: