Լրահոս
Միջազգային
11:46
19.03.22
294

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

Img default alt hy

Ուկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել է Ռուսաստանի սահմանը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:

Նշվում է, որ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են: