Լրահոս
Հասարակական
22:14
06.03.25
215

Մահացու են դարձել գազալցակայանները. թույլ վերահսկողությո՞ւն, թե՞ մարդկային անփութություն

Այգավանի գազաբենզալցակայանում պայթյունը կարող էր տեղի չունենալ: Պայթել է 25 տոննայանոց հեղուկ գազի ցիստեռն այն դեպքում, որ, ըստ Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, լցակայանը գազ վաճառելու իրավունք չի ունեցել, միայն բենզին վաճառելու թույլտվություն է ստացել 2024 թվականին փակվելուց հետո: 

Միայն վերջին մեկուկես տարում 235 գազալցակայան ու բենզալցակայան է փակվել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանելու համար, վերաբացվել է դրանց միայն 25 տոկոսը: