Լրահոս
Հասարակական
22:30
10.03.22
1 605

Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

«5-րդ ալիք»-ը ցավակցում է Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա արվեստը գնահատող ընթերցողներին։

Տեսանյութում ներկայացված է «5-րդ ալիք»-ի պատրաստած «Նրա ժամանակը․ Ալվարդ Պետրոսյան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված անվանի մտավորականին։