Լրահոս
Միջազգային
12:42
11.03.22
266

Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, մարտի 11-ին Մոսկվայում երկու նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միութենական համագործակցության զարգացումը և պատժամիջոցների ճնշման տակ տնտեսական համագործակցությանն առնչվող արդիական հարցեր։

Բանակցությունների օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում։