Լրահոս
Իրավական
18:39
20.08.25
277

Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Img default alt hy

Շարունակվում է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստը։

«Սրբազան պայքարի» աջակիցների ու ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցն է քննվում։

Քաղբանտարկյալներից Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը դատարանն անփոփոխ թողեց, ավելին, այն երկարացրեց 3 ամսով։

Հիշեցնենք՝ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։