Լրահոս
Հասարակական
19:30
07.12.22
118

Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը. Երվանդ Թարվերդյան

Img default alt hy

34 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։ Հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին Սպիտակը, Լենինականը, Արթիկը, Կիրովականը։ Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Երկրաշարժի գոտում ապրում էր 1 միլիոն բնակիչ, որոնցից անօթևան մնաց ավելի քան 500 հազար մարդ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Այսօր էլ մենք հաղթահարում ենք ավերիչ երկրաշարժի հետևանքները։ Ցավոք, երկրաշարժից 34 տարի անց էլ, դեռևս շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով անօթևան և ունեզուրկ մարդկանց տխուր ճակատագրերին։ Այսօր էլ կան խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Այդ ծանր օրերին՝ զուգահեռ Արցախյան ազատամարտին, մենք կարողացանաք ուղղել մեր մեջքը և հավատով նայել դեպի ապագան։


Ես չեմ կարող մառանալ իմ կյանքի այդ ծանր օրերը, որոնք անցկացրեցի աղետի գոտում։


Հիշում ենք սահմռկեցուցիչ երկրաշարժի բոլոր զոհերին և ցավակցում նրանց հարազատներին։ Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը», - գրել է նա։