Լրահոս
Սպորտ
12:21
06.09.21
53

Լևոն Արոնյանը Օսլոյում կպայքարի Grand Final-ի հաղթողի կոչման համար

Img default alt hy

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը։

Ինչպես գրում է Armsport.am-ը, մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվեց մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրեց Արոնյանը։

Մրցաշարի հաղթող դարձավ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը եզրափակչում մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ և երկու մրցախաղում էլ հաղթեց 2,5։1,5 հաշվով։

Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույնները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։

Grand Final-ին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։