Լրահոս
Քաղաքական
15:59
07.12.22
144

«Լավրովը ճիշտ չէ». Ալեն Սիմոնյան

«Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և պատասխանատվության գոտի է»: Այսպիսի հայտարարություն է արել այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին՝ ստացվում է, որ Արցախն ամբողջությամբ թողնված է ռուս խաղաղապահների՞ն, ԱԺ նախագահն այսպես է արձագանքել. 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեր բոլոր հարցերի պատասխանները կան, Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»: