Լրահոս
Միջազգային
22:20
10.03.22
162

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին վերաբերող հարցեր

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած համաժողովի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ վերաբերող, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ հանդիպման շուտափույթ կազմակերպման շուրջ»,- հայտնում է գերատեսչությունը։