Լրահոս
Հասարակական
22:33
12.12.22
153

Լարսի դժոխքում են հայտնվել հայ վարորդները. հացի խնդիր կարող է ունենալ Հայաստանը՝ խցանման պատճառով

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լավ լուրեր ունի Լարսից: Ըստ նախարարի՝ Վրաստանից-Լարս հերթերի մեջ հայտնված հայկական բեռնատարների քանակը 800-ով պակասել է: Հիմա, ըստ Քերոբյանի, 1700 բեռնատար է հերթի մեջ կանգնած:

Ընդդիմադիր պատգամավորները վստահ են, որ հերթը համեմատաբար փոքրացել է, քանի որ հայ վարորդները վախենում են Լարսի ճանապարհը բռնել ու ամիսներով խցանման մեջ մնալ: