Լրահոս
Քաղաքական
17:22
07.12.22
108

Լաչինի միջանցքի փակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ․ Միրզոյան

Img default alt hy

Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Այս մասին ԱԺ-ում ասել է Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։ 

ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ և պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերված և արձանագրված են։ 

Նա ընդգծեց, որ հարցն արագ հարթվել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում։

ԱԳ նախարարն արձանագրեց, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և նոր պահանջներ ներկայացնելը կարող է իրավիճակի սրացման ուղղված լինել։
«Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,– ասաց Միրզոյանը։