Լրահոս
Քաղաքական
15:49
14.03.25
395

Կզանգեք ձեր Բաքվի գործընկերոջը, կասեք, որ ներկայանան այդ դատական գործընթացին, մեզ կտեղեկացնեք. Թանդիլյանը՝ ՄԱԿ-ին

Img default alt hy

ՄԱԿ կառույցները ունեն պարտավորություն և մենք այստեղ չենք լսելու այն տեքստը, որ  «գիտեք՝ ձեզ հասկանում ենք»։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք. ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիային դիմելով ՄԱԿ ներկայացուցիչներին՝ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսացության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ուրեմն՝ դուք կզանգեք ձեր Բաքվի գործընկերոջը, կասեք, որ ներկայանա այդ դատական գործընթացին, մեզ կտեղեկացնենք՝ զանգե՞լ եք, թե՞ ոչ, և ի՞նչ են ձեզ պատասխանել Բաքվի՝ հանդուգն և ամենաթողության մեջ գործող իշխանությունները»,-ասաց Թանդիլյանը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ը ոչ թե չի կարողանում, այլ դիրքավորվել է անկարողի կարգավիճակում։ «Հասաք նրան, որ ձեզ վտարում է Ադրբեջանը»,-ասաց նա։