Լրահոս
Միջազգային
15:11
11.03.22
198

Կրեմլում չեն բացառել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը

Img default alt hy

Կրեմլը չի ​​բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման հնարավորությունը, սակայն այն պետք է պատրաստ լինի արդյունքի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ մինչև այդ և՛ պատվիրակությունները, և՛ նախարարները պետք է անեն իրենց բաժինը, որպեսզի նախագահները չհանդիպեն հանուն գործընթացի և հանուն խոսակցության, այլ հանդիպեն արդյունքի համար։