Լրահոս
Քաղաքական
13:15
22.02.25
210

Կործանարար հետևանքներ են կանխատեսվոււմ. Հայաստանը փոխում է ազգային անվտանգության ռազմավարությունը

Ձյան դեմ պայքարը, ըստ էության, ձախողած իշխանությունը սկսել է  նոր  ազգային անվտանգային ռազմավարությունից խոսել, ավելի ճիշտ հայտարարել է, որ վերանայման կարիք ունի հինը, որում առանձնահատուկ տեղ ունեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Արցախի հիմնախնդիրը:  

Բացի դա, Ադրբեջանից գրեթե ամեն շաբաթ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչերի ֆոնին՝ այս շաբաթ Հայաստանի վարչապետը, իր խոսքով, գաղափարախոսական ուղերձ է հղել  իրական Հայաստանի  ժողովրդին ու մեկ ժամ  բացատրել, թե ինչու Հայաստանի գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ ու նոր Մայր օրենք  ունենալու համար հանրաքվե պետք է անցկացնել: