Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:06
07.12.22
117

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը մինչև տարեվերջ. Հայաստանը մերժել է ՀԱՊԿ ռազմական օգնությունը

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման որևէ պայմանավորվածություն այս պահին չկա: Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ չնայած ժամեր առաջ Կրեմլի խոսնակը հայտնել էր, որ այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում:

Դրանից առաջ էլ Հայաստանի խորհրդարանի նախագահը չէր բացառել, որ մինչև ամսվա վերջ կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք խոսքը Պեսկովի նշած սանկտպետերբուրգյան հնարավոր բանակցության մասին է: