Լրահոս
Քաղաքական
20:09
20.10.21
38

Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան

Img default alt hy

Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև “ապագա կա”, բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ “ապագա կա”-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ.
 
Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին “նախկիններով” ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:
 
Գ) Հասարակության մեջ սերմանելով “ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր” ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:
Դ) Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել և հանրային անվստահություն խորացնել սեփական Բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:
 
Ե) Ամեն գնով աղավաղել և պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության և Հայ ժողովրդի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգևոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային և հակաքրիստոնեական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:
Զ) Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:
 
Է) “Պողպատյա մանդատի” անվան տակ, ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել և ունեզրկել Հայաստանն ու Հայ ժողովրդին:
 
Այլ օրակարգեր Նիկոլը չունի և դատելով ամոթալի պատերազմի հետևանքներից և ստորագրած կապիտուլյացիոն ակտից՝ չի էլ կարող ունենալ:
 
Թվարկվածները գուցե ամբողջական չեն, բայց բավարար են, որպեսզի Հայաստանի քաղաքական միտքը, թեկուզ ուշացումով, բայց մտածի և խոսի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին: Իմ կարծիքով, այսօր Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը:
 
Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև “ապագա կա”, բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ “ապագա կա”-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան:
 
Սակայն իրականում, ո՞րն է Հաաստանի ապագան: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ:
Սա է հարցերի հարցը, իսկ կապիտուլյանտներից՝ օր առաջ պետք է ձերբազատվել»: