Լրահոս
Միջազգային
12:47
11.03.22
560

Կանադայի վարչապետը մերժել է Զելենսկու խնդրանքը․ մանրամասներ

Img default alt hy

ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի մտցնել՝ չնայած Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Նրա խոսքով, Զելենսկին հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղիղ խնդրանքով։ Ի պատասխան՝ Թրյուդոն հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի մտավախությունների պատճառով՝ իրավիճակի հետագա վատթարացման հետ կապված

«Մենք ահավոր շատ բան կարող ենք անել և անում ենք հնարավորը: Բայց մենք չենք կարող դրան գնալ», - ասել է Թրյուդոն CTV News-ին։