Լրահոս
Արցախ
16:55
10.09.21
60

Կան բարդ հարցեր, բայց գործընթացն առաջ է շարժվում. Ռուստամ Մուրադով

Արցախյան առաքելությունն ավարտած ռուսաստանցի գեներալ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքն ընթանում է լիարժեք հունով»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ «հետագայում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը երկարաձգելու մասին որոշում կկայացվի»: