Լրահոս
Քաղաքական
22:30
02.08.21
64

«Իշխանության նպատակն է ցույց տալ, որ իրենց դեմ խաղ չկա». Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, որ իշխանությունները արդեն օրենքով սահմանափակել են Հայաստանի սահմաններից ստացվող տեղեկատվական հոսքերը. «Իշխանությունների նախաձեռնությամբ, որոշեցին գաղտնավորել սահմաններում տեղի ունեցող իրավիճակը:

«Պետական սահմանի մասին օրենքում» փոփոխություն մտցրեցին, որպեսզի կանխեն սահմանում տեղի ունեցող իրավիճակի լուսաբանումը: Այսինքն մարդիկ, փոխանակ սահմանից թուրքերին քշեն, փոխանակ Վերին Շորժայից ու Սև լճից քշեն թուրքերին, փորձում են հասարակությանը զրկել սահմանում տեղի ունեցող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու իրավունքից»: Անդրադառնալով ահագնացող արտագաղթի տեմպերի ու տրամադրությունների վերաբերյալ հարցին՝ Արթուր Խաչատրյանը նշեց. «Եթե տունդ մկներն են մտնում՝ մկներին ես քշում, ոչ թե տնիցդ ես գնում: Եթե մենք համաձայն չենք վարվող քաղաքականության հետ, ապա ոչ թե պետք է երկրից նեղանանք ու գնանք, այլ՝ քշենք նրանց, ում հետ մենք համաձայն չենք»: