Լրահոս
Աշխարհ
17:40
13.09.21
69

Ինքնաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է մահացել Ռուսաստանում

Ռուսաստանի Իրիկուտսկի մարզում Լ-410 ինքնաթիռի կործանման պատճառներից մեկը նավիգացիայի խափանումն է եղել, որի պատճառով ինքնաթիռը բախվել է բլրին: Այս մասին հիվանդանոցում պատմել է ողջ մնացած օդաչուն:

Ողբերգությունը 4 մարդու կյանք է խլել: Ինքնաթիռում 16 ուղևոր է եղել: 12-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ռուսաստանում սեպտեմբերի 15-ը սգո օր է հայտարարվել: